Հ1-ից արտահոսք չի եղել. Հեռուստաընկերության հայտարարությունը
Հ1-ից արտահոսք չի եղել. Հեռուստաընկերության հայտարարությունը
Հանրային հեռուստաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձի եթեր չգնացած կադրերի արտահոսքի վերաբերյալ։
«Հարգելի հեռուստադիտողներ,
ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար:
ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.
1. Արմենիա ԹիՎի
2. Շանթ
3. Միր
4. Հ2
5. ԱՐ
6. Կենտրոն
7. Երկիր Մեդիա
8. 5-րդ ալիք
Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար:
Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»: