Հ1-ը մնացել է քարոզչամեքենա պարբերական վուլգար դրսևորումներով. Դավիթ Խաժակյան
Հ1-ը մնացել է քարոզչամեքենա պարբերական վուլգար դրսևորումներով. Դավիթ Խաժակյան
Երևանի Ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Դիտեցի Հ1-ի ռեպորտաժը ավագանու այսօրվա նիստի վերաբերյալ: Նույնիսկ չեմ ուզում կիսվել տեսանյութով…
Առաջին դրվագում հարցս վերաձևակերպվում և ներկայացվում է լրագրողի կողմից, իսկ պատասխանը ուղիղ փոխքաղաքապետի խոսքերն են:
Երկրորդ և երրորդ դրվագում Թեհմինայի և իմ խոսքերն են կոնտեքստից լրիվ դուրս, ինչին հետևում է քաղաքապետի «խրոխտ» պատասխանը իր իսկ կադրերից: Դրան հաջորդում է իմ խոսքերի մի շատ կարճ հատված: Այնուհետև Մարությանի խոսքերն ու իշխանական-քարոզչական բնույթի կադրեր և Մարությանի ելույթի երկար հատված:
Մի խոսքով ուզում էինք` լավ, ստացվեց ինչպես միշտ… Հ1-ը մնացել է քարոզչամեքենա պարբերական վուլգար դրսևորումներով: Իսկ ինչո՞ւ վուլգար, որովհետև ամբողջ նիստը, որը բյուջեի կատարողականի մասին էր Հ1-ի կողմից ներկայացվեց առանց բովանդակային հիմնավորումների մեկ բառ լուսաբանման»: