Մամուլ

Հրշեջները պայքարում են Այնթափ գյուղի բենզալցակայանների տարածքում առաջացած կրակի դեմ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 30 րոպե է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկաներից ժամանած հրշեջները պայքարում են Այնթափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող բենզալցակայանների տարածքում առաջացած կրակի դեմ:  

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Տեղում է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, օգնություն ցուցաբերեն:

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

ayntap hrdeh

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական յոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շախոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Մասիսի քննչական բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ:

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Կիսվել