Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը
Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը
Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից։
«Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։
Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ»։
Նշենք, որ քիչ առաջ թշնամական ուժերը նորից նշանառության տակ էին առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ՝ չկան:
Նշենք, որ արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը։