Մամուլ

Հրդեհ` Արարատի մարզում, Tesla-ն մոխրակույտի է վերածվել. կա վիրավոր

Արարատի մարզում «Tesla» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է դաշտում և բռնկվել։

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Կա վիրավոր։

Armlur.am-ը դեպքի վայրից բացառիկ տեսանյութ է ներկայացնում: shamshyan.com-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ Tesla-ում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։