Հրդեհի հետևանքով երեք մարդ է զnհվել
Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս չորսը՝ տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մոսկվայում հրդեհը մարվել է 100 քառակուսի մետր տարածքում։ Ցավոք, 3 մարդ զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ ԱԻՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությունը ճշտել է, որ շենքից փրկվել է 25 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, տուժել է չորս մարդ։ Մայրաքաղաքի Քննչական կոմիտեն հրդեհի փաստով ստուգումներ է սկսել։
Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը հայտնել է, որ հրդեհի պատճառով Նիկոլոյամսկայա փողոցով երթևեկությունը փակ է։


