Հրատապ ուշադրություն հրավիրել ՀՀ-ում քաղբանտարկյալների մտահոգիչ իրավիճակի վրա․ Օսկանյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նամակ է ուղարկում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքների կազմակերպություններին և հաստատություններին։
Նա հայտնում է, որ նպատակն է հրատապ ուշադրություն հրավիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների մտահոգիչ իրավիճակի վրա և կոչ անել, որպեսզի նրանք միջամտեն՝ այս հարցը բարձրացնելով հայաստանի իշխանությունների հետ։
Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև նամակի տեքստը։