Հրավառության հետևանքով մահացել են 7-ամյա տղան և նրա 24-ամյա քույրը
Հրավառության հետևանքով մահացել են 7-ամյա տղան և նրա 24-ամյա քույրը
Ֆրանսիայի արևմուտքում 7-ամյա տղան և նրա 24-ամյա քույրը մահացել են Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառության ժամանակ։
Միջադեպը տեղի է ունեցել Շոլե կոմունայում: Անժերի քաղաքի դատախազ Էրիկ Բույարի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել «հրավառության սարքավորումների ձախողման պատճառով»։
Մահացածները կանգնած են եղել հրավառության կայաններից մոտ 60 մետր հեռավորության վրա։ Նույն ընտանիքի մեկ այլ անդամ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։