Հրապարակվել է Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձի տեսանյութը
Հրապարակվել է Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձի տեսանյութը
Ինչպես հայտնել էինք, Ճապոնիայում անհայտ անձը մահափորձ է իրականացրել երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ՝ վերջինի ելույթի ժամանակ: Քաղաքական գործիչը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նա գտնվում է անգիտակից վիճակում է. նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել:
Համացանցում տեսանյութ է տարածվել մահափորձից: Նշվում է, որ 41-ամյա քաղաքացին ձերբակալվել է:
Նշվել է, որ 41-ամյա Տեցույա Յամագամին եղել է երկրի ինքնապաշտպանության ծովային ուժերի զինծառայող։ Նա կալանավորվել է անմիջապես այն բանից հետո, երբ մի քանի անգամ կրակել է Աբեին, որը նախընտրական ելույթ էր ունենում Նարա քաղաքում։
Տեսանյութը ստորև