Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքի այսօրվա մասնակիցների թիվը
Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքի այսօրվա մասնակիցների թիվը
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որը հրապարակել է կայք էջում։
Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 30 200 մարդ։
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Տեսանյութը ստորև