Հրապարակվել է «Կինո Հայրենիքում» տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը
Հրապարակվել է «Կինո Հայրենիքում» տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը
Shamhsyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է երեկ, փետրվարի 25-ին, Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes-ով տապալում «Կինո Հայրենիքի» հսկայական տուֆե քարե հենասյուներից մեկը։
Տեսանյութում ակնհայտ երևում է, որ վարորդը ոչ միայն դժոխային արագությամբ է վարում մեքենան, այլև կոպտորեն խախտում է երթևեկության կանոնները։ Նախ՝ կարմիր լույսի առկայությամբ, ապա չթույլատրված հատվածով անցնում է ճանապարհը, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է ստորգետնյա բետոնե պատնեշներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մինչ բժիշկների ժամանումը, «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց:
Տեսանյութը ստորև