ՄամուլՏեսանյութ

Հրապարակվել է երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մասնակիցների քանակը

Հրապարակվել է երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մասնակիցների քանակը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղեկացնում է․ 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղում իրականացրել է հանրահավաքի աերոնկարահանում՝ մասնակիցների քանակը պարզելու համար։

Հարկ է նշել, որ հանրահավաքի ժամով պայմանավորված՝ նկարահանումն իրականացվել է հանրահավաքի մեկնարկի ժամից ընդամենը 24 րոպե անց՝ մթությունից խուսափելու և հետագա հաշվարկը հնարավոր դարձնելու համար։

hanrahavaq pashinyan

Նկատենք, որ դրանից հետո՝ հավաքի ընթացքում, մասնակիցների քանակն էապես ավելացել է, սակայն մթության պատճառով ավելի ուշ ժամի անհատական հաշվարկ իրականացնել չի հաջողվել։

Ըստ այդմ, 18։54-ին արված աերոլուսանկարի անհատական հաշվարկի, ինչպես նաև ավելի ուշ արված լուսանկարների հաշվարկի հիման վրա կարող ենք պնդել, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը վստահաբար եղել է ոչ պակաս, քան 21,000 և ոչ ավել, քան 25,500 մարդ։

Տեսանյութը ստորև

Կիսվել