Մամուլ

Հրապարակում միջոցառման ժամանակ երեխաները կորցրել են ծնողներին

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։

Միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։ Միևնույն ժամանակ, արձանագրվել են երեխաների և ծնողների ժամանակավորապես միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր։

Ոստիկանության արագ և համակարգված գործողությունների շնորհիվ բոլոր նման դեպքերում երեխաները հայտնաբերվել և վերադարձվել են իրենց ծնողներին։

Բացի այդ, միջոցառման ընթացքում հայտնաբերվել են պայուսակներ և այլ անձնական իրեր, որոնք ներկայումս գտնվում են Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնում։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրեր՝ կարող մոտենալ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։