Հրապարակել է ողբերգության վայրից Իրանի նախագահի և մյուս զոհվածների աճյունների տեղափոխման կադրերը
Հրապարակել է ողբերգության վայրից Իրանի նախագահի և մյուս զոհվածների աճյունների տեղափոխման կադրերը
Մայիսի 20-ի առավոտյան Իրանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը։ Նրա ուղղաթիռը կործանվել է Իրանի Արևելյան հատվածում։
ԻՐՆԱ գործակալությունը հրապարակել է Իրանում ողբերգության վայրից զոհվածների աճյունների տեղափոխման կադրերը:
Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները: