Հրաչյա Մուշեղյանը լքել է Հակակոռուպցիոն կոմիտեն. պատճառը թափ հավաքող հանրահավաքներն են ու իշխանափոխության վտանգը
Հրաչյա Մուշեղյանը լքել է Հակակոռուպցիոն կոմիտեն. պատճառը թափ հավաքող հանրահավաքներն են ու իշխանափոխության վտանգը
168.am-ը գրում է․ Երկու տարում Հատուկ քննչական ծառայության, այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչից վարչության պետ դարձած Հրաչյա Մուշեղյանն ազատվել է աշխատանքից։
Պատճառը ընդդիմության` թափ հավաքող հանրահավաքներն են ու հնարավոր իշխանափոխության վտանգը։
Հիշեցնենք, Հրաչյա Մուշեղյանը Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաքննությունը վարող քննչական խմբի ղեկավարն է։ Նա է առաջադրել ի սկզբանե հակասահմանադրական մեղադրանք։
Կարճ ասած` նա է ողջ այս պատմության հեղինակը, և հիմա որպես պարգև վարչության պետի պաշտոնը ստացած Մուշեղյանն, աշխատանքից ճիշտ ժամանակին ազատվելով, ճանապարհներ է փնտրում դեպի ընդդիմադիրներ` որևէ կերպով չեզոքացնելու համար իր մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հարցում։
Ի դեպ, Վանեցյան-Սասուն Խաչատրյան հայտնի ձայնագրության մեջ հիշատակվող Հրաչը հենց Հրաչյա Մուշեղյանն է, թեպետ զրուցակիցները խառնել էին գործող անձին։
Իրականում կալանքը պետք է տար դատավոր Վաչե Մարգարյանը, բայց քանի որ այդ գործով պակաս դերակատար չէր Հրաչյա Մուշեղյանը, նրա անունը խառնել են դատավորի անվան հետ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում