Փա՛ռք այն բժիշկներին, որոնք իմ կողքին էին․ Հրանտ Թոխատյանը խոսել է հիվանդությունից բուժվելու մասին
Օրերս, խոսելով իր բուժման ընթացքի և ապաքինման մասին, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նշել է, որ վերջնականապես իրեն բուժել է բեմը։ Այս մասին գրում է Otragir.news-ը։
«Բեմը ինձ բուժեց վերջնական։ Փա՛ռք այն բժիշկներին, որոնք իմ կողքին էին, իմ մեջքին կանգնած էին, ինձնով զբաղվում էին թե՛ այստեղ, թե՛ ԱՄՆ-ում, որովհետև այն վիճակն էր, որ պետք էր նրանց մասնակցությունը։
Ես որոշակի ժամանակով մեկնեցի ԱՄՆ՝ բուժում ստանալու, բայց վիրահատությունն այստեղի բժիշկներն են արել ու մինչև հիմա շարունակում են իմ կողքին մնալ, որ ես ինձ լավ զգամ։
Բայց վերջնական բուժումն ինձ տվեց բեմը։ Ես օր առաջ ուզում էի բեմ բարձրանալ, շատ դժվար էր։ Արամս էլ էր դա տեսնում, Արթուր Սահակյանն էր տեսնում։ Սամվել Թոփալյանին ուղղակի ծափահարում եմ, որովհետև թե ինչպես խաղաց դերը, թե ինչպես ինձ թիկունք եղավ՝ մեծ բան էր»,- ասել է Թոխատյանը։
Նշենք, որ տարիներ առաջ հայտնի դարձավ՝ Հրանտ Թոխատյանը առողջական խնդիրների պատճառով բուժում է ստանում և այդ նպատակով որոշ ժամանակ գտնվել էր նաև ԱՄՆ-ում։



