Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Մեղադրանքը քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով է՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Նշենք՝ խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։