ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Հրայր Թովմասյանին ասել են չգնաս, դու Հունան Ավետիսյանն ես, մինչև վերջ գնա ու զոհվի (Տեսանյութ)

Հրայր Թովմասյանին ասել են չգնաս, դու Հունան Ավետիսյանն ես, մինչև վերջ գնա ու զոհվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

-Կուսակցությունն արդեն ունի՞ որոշում հանրաքվեին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:

-Միանշանակ, մենք մեր «Այո»-ն արդեն տարածել ենք, արդեն այդ մասին երկու-երեք հարցազրույց կա:

-Երբևէ չեք էլ ունեցե՞լ մտավախություն կամ մտահոգություն, թե ինչու ենք գնում հանրաքվեի և ինչ ենք անելու:

-Կուսակցության քաղխորհրդում տեղի է ունեցել քննարկում, որն ընդլայնված նիստով արվեց, և որոշում կայացվեց, որ այս գործընթացին մենք միանշանակ պետք է մասնակցենք և որ չմասնակցելը սխալ է:

-Ի՞նչ եք կարծում՝ միգուցե ՍԴ-ն սպասում է Մարտի մեկի գործով միջամտության հնարավորությա՞նը:

-Հենց խնդիրը դրանում է, ամբողջ ակնարկի հիմքն ու հենքը դրանում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռ. Քոչարյանի 0038 հրամանի սահմանադրականությունը կամ ոչ սահմանադրականությունը քվեարկելու առումով է խնդիրը դրված:

Եվ նախկինները, որոնք ունեցել են շատ ավելի մեծ իշխանություն, քան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ասենք՝ Սերժ Սարգսյանը, որ երկրի ղեկավարն էր, ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:

Նա իր ահռելի լիազորությունները դրեց, գնաց: Հետո ԱԺ 72 ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք քվեարկության և օրենսդրական նախաձեռնությունների ահռելի իրավունքներ ունեին, տեսականորեն ասացին՝ Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք,  մանդատները դրեցին, Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ ու իրենք գնացին:

Եվ հիմա ասում են՝ Հրա՛յր, դու չգնաս, դու Հունան Ավետիսյան ես, գնա՛ ու զոհվի՛: Ու իրենց թվում է, թե արդարադատության խնդիր են լուծում:

Այդ խնդիրների լուծման ժամանակն այլ տեղ էր, երբ որ վախենում էիք լուծել, հիմա չեք վախենում, որովհետև այս իշխանությունն այդպիսի բաներ չի անում: Այ դրա համար ձեզ այսպես եք պահում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել