«Հրայր Թովմասյանը դառելա ամենաթանկարժեք տղան մեր երկրի»․ Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
«Հրայր Թովմասյանը դառելա ամենաթանկարժեք տղան մեր երկրի»․ Գևորգ Պետրոսյան
Bavnews.am-ը Սահմնանադրական փոփոխությունների և առաջիկա հանրաքվեի հետ կապված զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։
Պատգամավորի խոսքով Սահմանադրական բարեփոխումների կարիք միշտ էլ կա․
Պարզապես սամնադարությունը դա երկրի հիմնական օրենքն է, որը ի տարբերություն մյուս օրենքների պետք է լինի կայուն, եթե մյուս օրենքները կարող են փոփոխվել ընդամենը մեկ իրավանորմի մեկ դրույթում, ապա Սահմանադրությունը պետք է փոխել եթե միաժամանակ առկա են մի քարք նախադրյալներ՝ տնտեսական սոցիալական, իրավական անվտանգության։
«Մեկ երկու իրավանորմի փոփոխության համար հսկայական ծախսեր կատարել բյուջեի հաշվին, դա անտնտեսվար մոտեցում է պետական բյուջեի նկատմամաբ։ Այսպիսի հանրաքվեն ասյ թեմայով կարեշող է արժանանալ պետական բյուջեի վրա շուրջ 3-ից 3,5 մլրդ դրամ»,- ընդգծեց պատգամավորը։
Նա կարծում է, որ սահմանադրական դատարանը մեղք չունի երկրում չլուծված սոցիալական ու տնտեսական խնդիրների, արտագաղթի շարունակվելու հանագամանքի և ժողովրդագրական սոսկալի վիճակի հետ․
«Ծննդատներ են փակում, գիշերոթիկ են փակում, մանկատուն են լուծարում։ Ի՞նչ կապ ունի դրանց հետ սահմանադրական դատարանը։ Այս հարցերում երևի թե ՍԴ-ի մեղքը ամեվերջին է պետական մարմինների մեջ»։
Գևորգ Պետրոսյանը մեջ բերեց ֆեյսբուքյան էջի իր գրառումը և համեմատական անցկացրեց ՍԴ նախագահի «Թանկարժեք տղան» ֆիլմի հերոսի միջև․
«Արդյոք կարելի՞ է 3,5 միլիարդ ծախսել մեկ անձից ազատվելու համար։ Հիմա Հրայր Թովմասյանը դառելա մեր երկրի ամենաթանկարժեք տղան։
Անգամ ֆուտբոլի աստղերի տրանսֆերը այդքան չէ, որքան Հրայր Թովմասյանի մեկ ամսվա համար քվեարկության անցկացման գումարը։ Ինքն էլ երևի տեղյակ չէ, թե ինքը ինչ թանկարժեք տղա է»։
Գևորգ Պետրոսյանը գտնում, որ ավելի նպատահարմար կլիներ՝ առաջիկա հանրաքվեի կազմակերպման համար տրամադրվող գումարները ուղղվեին զինվորների անվտանգության ապահովմանը, անապահով ու ծանր պայմաններում ապրող զոհված ազատամարտիկների ընտանիքներին։
Առավել մանրամասն Bavnews.am-ի տեսանյութում