Հրաձգություն Շուշիի մոտակայքում. կրակոցները դադարել են հայկական ԶՈւ-ի քայլերից հետո
Հրաձգություն Շուշիի մոտակայքում. կրակոցները դադարել են հայկական ԶՈւ-ի քայլերից հետո
Շուշիի մոտակայքում քիչ առաջ ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:
Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:
Մեր ԶՈՒ-ը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»: