Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը
Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ Հրազդանում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է գրանցել։
ՔՊ-ն հավաքել է ձայների 78 տոկոսը՝ 13,377 ձայն․
ՀՅԴ՝ 1483 ձայն. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1108 ձայն.
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 791 ձայն, անվավեր՝ 390 ձայն:
Այս կապակցությամբ Սևակ Միքայելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝
«Հրազդան խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում վստահության համար։
Մշտապես ծառայելու եմ ձեզ… Վստահեցնում եմ, Հրազդանը՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու է առաջատար համայնք։Խոնարհվում եմ բոլորիդ առջև…
Ընտրության նախնական արդյունքներն են՝ 13377 քվե, 78%»: