Մամուլ

Հրազդան գետում հայտնաբերված նախկին դատախազը անցած տարի էր պաշտոնից ազատվել․ ինչ է հայտնի

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանը Ազգային բյուրո պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ)-ի ղեկավար Արգամ Հովսեփյանի աներձագն էր։

Նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024թվականին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Քիչ առաջ հայտնել էինք, որ առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Երևանում: Մեր տեղեկությունների համաձայն Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել էր նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը:

Կիսվեք ձեր էջում