Հրազդան գետից դուրս են բերել Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը
Քիչ առաջ փրկարարները Հրազդան գետից դուս են բերել Թումոյի ծրագրի ղեկավարներից մեկի, 1984 թվականին ծնված Ռ. Ք․-ի մարմինը:
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երիտասարդ տղան մեքենան կայանել է Թումոյի կայանատեղիում, վզնոցն ու մատանին թողել մեքենայում եւ կամրջից ցած նետվել: Իսկ թե ինչու, առայժմ հայտնի չէ:
ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ հենց դեպքի վայրից։
Ավելի վաղ shamshyan.com գրել էր, որ փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել և պարզվել է, որ, հնարավոր է, նա ընկել է Հրազդան գետը, ինչի համար արդեն 1 ժամից ավելի է ջրասուզակն ու փրկարարները գետի ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարում: Քիչ առաջ ջրասուզակները գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմինը և այն դուրս են բերել:
