Հրազդանում տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա դստեր նկատմամբ
Հրազդանի բնակիչ Ռ.Վ.-ն մեղադրվում է 15-ամյա դստեր նկատմամբ անառակաբարո արարքներ կատարելու մեջ։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։
Բացի դրանից, տղամարդը մեղադրվում է կնոջը ծեծելու մեջ։
Ռ.Վ.-ն կալանավորվել է, գործով նախաքննությունն ավարտվել է, գործը մայիսի 8-ին ուղարկվել է դատարան։