Մամուլ

Հրազդանում որդին 82-ամյա մորը պարբերաբար ծեծի ենթարկելուց հետո գցել է հատակին ու հեռացել. գտել են կնոջ անշնչացած մարմինը

Armlur.am-ը գրում է․ Արտավազդ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իրենից կախվածության մեջ գտնվող մորը՝ կենսաթոշակառու Սեդա Բեգլարի Մանուկյանին, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում:

Արտավազդ Լադիկի Մանուկյանը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 87-րդ շենքի 557-րդ բնակարանում իր հետ համատեղ բնակվող և իրենից կախվածության մեջ գտնվող, կենսաթոշակառու տարեց մորը՝ 1942 թվականին ծնված Սեդա Բեգլարի Մանուկյանին պարբերաբար, քննությամբ չարզված օրերին և ժամերին, տարբեր կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճերի ընթացքում, բազմաթիվ անգամ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և մարմնական վնասվածքներ,

ինչպես նաև մահվանից մոտ 5-7 օրվա վաղեմությամբ սալջարդ վերք ձախ նախաբազկի վերին, միջին երրորդականների հետին մակերեսին, իսկ 2024 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, հերթական անգամ նշված բնակարանում, անտեսելով տարեց մոր ֆիզիկապես անպաշտպան վիճակը, ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող փակ գանգուղեղային վնասվածք, սալջարդ վերքեր գլխի աջից ծոծրակային շրջանում, ստորին շրթունքի ներսային մակերեսին, արյունազեղումներ գլխին, գլխամաշկի տակ՝ ճակատագագաթային շրջանում, քթի մեջքին, ստորակնակապճային շրջաններում, վերին շրթունքին, կզակային շրջանում, վերին վերջույթներին, քերծվածք և արյունազեղում ձախից վերին շրթունքին, որոնք չեն առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ և 167-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ, սակայն առաջացրել են առողջության թեթև վնաս, ապա տարեց մորն անօգնական վիճակում գցելով հատակին հեռացել է, որի հետևանքով Սեդա Մանուկյանը, սուր կորոնար անբավարարությունից մահացել է:

Կիսվել