Հռիփսիմե Խուրշուդյանի 2008թ. Եվրոպայի չեմպիոնի մեդալն անցել է վրացի մարզուհուն
Հռիփսիմե Խուրշուդյանի 2008 թվականի նվաճած Եվրոպայի չեմպիոնի մեդալն անցել է վրացի մարզուհի Անաստասիա Գոտֆրիդին:
Այս մասին հաղորդում է Վրաստանի ծանր ատլետիկայի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-թեստը դրական էր եղել 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին, ինչպես նաև 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերին։
2012 թվականին Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել էր բրոնզե մեդալ։
Ծանրորդուհու 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր մեդալներն ու գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել: