ՀՊՏՀ ուսանողները պատրաստվում են դասադուլի
«ՀՊՏՀ ուսանողները պատրաստվում են բողոքի ակցիա կատարել ուղղված բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ:
Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան:
ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։
Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։
Սեպտեմբերի 2-ին կոչ ենք անում միանալ դասադուլին և պաշտպանել որակյալ կրթության ձեր իրավունքը։ Ուսանողների հանդիպման վայր՝ ՀՊՏՀ բակ, ժամ՝ 08:30».- ասված է հաղորդագրության մեջ։