Հուրգադայի բոլոր լողափերը փակ են
Հուրգադայի բոլոր լողափերը փակ են
Եգիպտոսում Կարմիր ծովի նահանգապետարանի իշխանությունները որոշել են փակել Հուրգադայի բոլոր լողափերը շնաձկան հարձակման հետևանքով ռուսաստանցու մահից հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրին։
Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ Հուրգադայում շնաձկան հարձակումից ՌԴ քաղաքացի է մահացել։
Ինչպես հայտնել են դեպքի ականատեսները, սկզբում շնաձուկը կծել է 23-ամյա Վլադիմիր Պոպովի ոտքը, իսկ ավելի ուշ երիտասարդին տարել ջրի տակ։
Նշվում է, որ շնաձուկը կարողացել է ավելի մոտ լողալ մարդկանց՝ ջրում պաշտպանիչ ցանցերի բացակայության պատճառով։