Աշխարհ

Հուսով ենք, որ Ալիևը կհասկանա իր երկրին սպասվող վտանգների մասին

Հուսով ենք, որ Ալիևը կհասկանա իր երկրին սպասվող վտանգների մասին

Իրանական պետական լրատվական գործակալությունը հրապարակել է «Պատասխաններ նախագահ Իլհամ Ալիևի հարցերին» հոդվածը, որտեղ սպառիչ պատասխաններ է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցերին հարևան երկրների, մասնավորապես Հայաստանի և Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս որոշ հարցեր է բարձրացրել Բաքվի և Թեհրանի հարաբերությունների վերաբերյալ։

Նա ասում է, որ աշխատել է Իրանի երեք նախագահների հետ, սակայն ներկայումս երկու երկրների հարաբերությունների լարվածությունը երբեք այսքան բարձր մակարդակի չի եղել։

Պարոն Ալիեւին պետք է հարցնել, թե ինչն է պատճառը այսօր երկու հարեւան երկների հարաբերությունների վերելքների ու վայրէջքների պատճառները։

Ալիեւի առաջին հարցն այն էր, թե ինչու են Իրանը զորավարժություններ անցկացվում հյուսիսարևմտյան սահմաններում։ Նրան պետք է հարցնել, թե ո՞ր երկիրն է ամենա սկզբից սկսել տարածաշրջանում զորավարժությունների անցկացումը։

Արդյո՞ք Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի հետ Նախիջևանում զորավարժություններ չեր անցկացրել՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության։ Այդ զորավարժությունը եղել է Իրանի զորավարժություններից առաջ։

Իրանի զորավարժություններն անցկացվել են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու նպատակով, իսկ Ադրբեջանի զորավարժությունները ընդհակառակը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ինչո՞ւ պարոն Ալիևն այն ժամանակ չբողոքեց այդ զորավարժություններից։ Նա ոչ միայն չբողոքեց, այլեւ պատմական պնդումներ արեց հայկական հողերի մասին թյուրքալեզու երկրների գագաթնաժողովում և ասաց, որ փորձում է ռազմական ճանապարհով բացել իբր «Զանգեզուրի միջանցքը» և միացնել իր երկրին:

Նման գործողությունը նշանակում է ՝ փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, սպш-ռնալ աշխարհագրական սահմաններին, ոտնահարում տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը , որը ստեղծում նոր հակամարտություններ , իսկ Իրանը իհարկե չի կարող անտարբեր լինել այդ ամենի նկատմամբ։

Միևնույն ժամանակ Իրանի քաղաքական և ռազմական իշխանությունները հայտարարեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետության զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում իր հարևաններից որևէ մեկի համար և անցկացվում են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու նպատակով։

Ինչպես Իրանը պաշտպանեց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը , այնպես էլ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը` ելնելով իր սկզբունքային քաղաքականությունից , որովհետև տարածաշրջանային հшկшմ-արտությունների և անապահովության շարունակությունը խոչընդոտ է հարևանների հետ Իրանի տնտեսական համագործակցության համար:

Հիմա Էլհամ Ալիևի մյուս հարցը, որը բացահայտ միջամտություն էր Իրանի ներքին գործերին: Դա հնչեց այն ժամանակ, երբ նա իր կարծիքն էր արտահայտում Իրանի ադրբեջանալեզու շրջանների մասին։ Նա լավ գիտի, որ Ադրբեջանի տասը միլիոն բնակչությունը ծագումով իրանական են և հիմա բաժանվել են իրենց հայրենիքից։ Եթե Ալիևը նման սխալ ու կեղծ պատմական պնդումներ շարունակի անել , Իրանը շատ բան կունենա ասելու։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության անկախությունը և չի ձգտել պատմական պահանջներ ներկայացնել այդ երկրի հետ բարեկամությունը պահպանելու համար, և ավելի լավ է, որ պարոն Ալիևը պատմական հարցերը թողնի պատմաբաններին և թույլ տա երկու երկրներինլավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ:

Պարոն Ալիևի երրորդ հարցը վերաբերում էր Հայաստանի հետ Իրանի հարաբերություններին , հարաբերությունները, որոնք նա փորձում է սերմանել որպես խոչընդոտ Հայաստանի հետ պատերազմում իր հաջողության համար։ Իրանի և Հայաստանի հարաբերությունները հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու Թեհրանի քաղաքականության շրջանակներում են և որևէ այլ երկրի դեմ չեն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը իր սկզբունքային դիրքորոշումն է զբաղեցնում տարածաշրջանային զարգացումներում և աջակցում է իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը , և նաև դեմ է աշխարհագրական սահմանների փոփոխությանը։

Ցավոք, Ադրբեջանի Հանրապետությունը, անկախ Իրանի սկզբունքային դիրքորոշումից, իռացիոնալ հակազդեցությամբ ձգտում է ամրապնդել հարաբերությունները բռնազավթող Սիոնիստական ռեժիմի՝ Իսրայելի հետ, մինչդեռ այդ գործողությունը նոր խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի Հանրապետության համար։

Իսրայելի Սիոնիստական ռեժիմը ոչ մի կերպ մահմեդական պետությունների, հատկապես շիա երկրների բարեկամը չէ, և նա փորձում է իր ազդեցությունը հաստատել Բաքվում։

Իսրայելը Ամերիկայի օպերատիվ թեւն է տարածաշրջանում, և Ամերիկան միշտ ձգտել է թավշյա հեղափոխություններ ստեղծել Ադրբեջանի Հանրապետության նման երկրներում, ինչը նույնիսկ պարոն Ալիևն է ընդունել:

Իրանի և Հայաստանի հարաբերությունները տրամաբանական են և հիմնված են հարևանության քաղաքականության վրա, սակայն Սիոնիստական ռեժիմի ներկայությունն Ադրբեջանում ուղեկցվում է դшվшդրությամբ, որը կազմակերպվում է Ադրբեջանի հարևանների համար: Ադրբեջանի Հանրապետության հետ Իսրայելի հարաբերությունների ապագան չի կարող ծառայել այս երկրի շահերին։

Հուսով ենք, որ պարոն Ալիևը կսկսի հասկանալ տարածաշրջանի իրողությունները և կհասկանա նաև իրեն և իր երկրին սպասվող վտանգների մասին:

Կիսվել