Ազատ խոսք

Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք. Թեհմինա Վարդանյան (ֆոտո)

Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծանոթացեք. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում…

Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չենք անի: Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ ա հղել ու ասել` որը որից հետո ա:

Չեմ հասկանում` էլ ի՞նչ անի էդ մարդը: Հո չի՞ աշխատի: Շատ անշնորհակալ ենք է, շաաատ: Չենք գնահատում քաղաքի պաշտպանության պետի ջանքերը:

Իսկ եթե ավելի լուրջ, ամոթ ու ևս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք: Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք: Չնայած «ՀՀ հպարտ քաղաքացի» եզրույթը կա ու կա, որը պատեհ անպատեհ օգտագործելով, թոզ փչելով ման եք գալիս:

Հ.Գ. Երևի կինո նայելը թողնեմ, անցնեմ ֆուտբոլ նայելու»։

tbilisi poxocner
tbilisi
Կիսվել