Հունվարի 27-ը` «Հիշատակի և խոնարհումի օր»․նոր նախագիծ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը (որդին հենց 44–օրյա պատերազմի նահատակ է) կշրջանառեն նոր նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»։ Այս մասին իր սոցցանցում հայտնել է Ռուբեն Ռուբինյանը։
Նախագծի հեղինակները իրենց այս քայլը բացատրում են նրանով, թե պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:
«Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,–հայտնել է Ռուբինյանը: