Հունվարի 26-ից կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6աստիճանով։
Այս մասին ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի, հայտնել է Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնը (ECMWF)։
Նշենք, որ հունվարի 22-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։



