Հունվարի 1-ից ռեստորաններ մուտքը կարգելվի առանց պատվաստման վկայականի կամ ՊՇՌ թեստի
Հունվարի 1-ից ռեստորաններ մուտքը կարգելվի առանց պատվաստման վկայականի կամ ՊՇՌ թեստի
Հունվարի 1-ից Հայաստանում հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին մուտքը լինելու է միայն պատվաստման վկայականի կամ բացասական ՊՇՌ թեստի արդյունքի հիման վրա։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով առաջիկայում կիրառվող սահմանափակումներին։
«Հասկանում ենք, որ այս սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, սակայն նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը` կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել»,–ասաց Ավանեսյանը։