Հունվարի վերջին 4 օր ոչ աշխատանքային կլինի․ փոխարենը կաշխատենք փետրվարի 1-ին
Հունվարի վերջին 4 օր ոչ աշխատանքային կլինի․ Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը՝ շաբաթ օրը:
Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ: