Հունաստանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանում չորեքշաբթի օրը 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 168 հազար մարդ բնակչությամբ Պատրաս քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արեւելք: Օջախը գտնվում էր 2 կմ խորության վրա:

Տուժածների վերաբերյալ տվյալներ այս պահին չեն հաղորդվում: