Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
«Հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով։ Հայ և հույն ժողովուրդները միահյուսված են դարերի խորքից եկող եղբայրական սերտ կապերով:
Հունաստանը հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծապես կարևորում է գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերը»:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան 20 րոպե շարունակ Հունաստանի կառավարական օդանավը պահել են Մոսուլից հյուսիս թուրք-իրաքյան սահմանի երկնքում՝ մերժելով թռչելու թույլտվություն տալ, որին հավանություն էին տվել մի փոքր ավելի վաղ։
Օդանավում է եղել երկրի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում էր Աթենք։ Հունաստանի ԱԳ նախարարի այցը Իրաք 22 տարում առաջինն էր։ Այցի ավարտից հետո օդանավը օդ էր բարձրացել Իրաքից։