Մամուլ

Հունաստանը հրաժարվել է Թուրքիայի օգնությունից

Հունաստանը հրաժարվել է երկրում բռնկված անտառային հրդեհները մարելու հարցում Թուրքիայի օգնությունից, հաղորդում է Haber7-ը:

Ըստ թուրքական պարբերականի՝ թուրքական կողմը երկու անգամ է օգնություն առաջարկել. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն զանգել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին և ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոտզիասին, սակայն Աթենքը հրաժարվել է:

«Միևնույնն է, շուտով, կանձրևի»,- ասել է Կոտզիասը:

Ավելի վաղ հունական լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ից ինքնաթիռներ են խնդրել: Ըստ վերջին տվյալների՝ անտառային հրդեհների հետևանքով մոտ 80 մարդ է զոհվել, ևս 187-ը, ներառյալ՝ 23 երեխա, վիրավորվել է:

Աղբյուր՝  mamul.am

Կիսվել