Հունաստանը լազերային զենք է ստեղծել, որը 2-3 վայրկյանը մեկ անօդաչուներ է խոցում
Հունաստանը լազերային զենք է ստեղծել, որը 2-3 վայրկյանը մեկ անօդաչուներ է խոցում
Հունաստանում առաջին ռոբոտի գյուտարար Կոնստանտինոս Սուկոսը նոր դարաշրջանի լազերային զենք է ստեղծել, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի դեմ, գրում է Factor.am-ը հղում անելով՝ The Greek City Times-ին:
Աթենքում DEFEA 2021 պաշտպանական ցուցահանդեսում առանձնացված նորագույն զենքերից մեկը բարձր էներգիայով լազերային զենքն է, որը խոստանում է լույսի արագությամբ էներգիա փոխանցել:
Զենքի հեղափոխական առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա վրա չի ազդում գրավիտացիան: Այն նաև հնարավորություն ունի հայտնաբերել պասիվ թիրախներ, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքեր, նավեր, հրթիռներ և ուղղաթիռներ:
«Այն լազերային ռոբոտային զենքի համակարգ է, որը 5-20 կիլոմետր հեռավորության վրա ֆոտոններ է արձակում», – բացատրել է Սոուկոսը ՝ ավելացնելով, որ այն ունի կայունացման համակարգ:
«Այն ունի հավասարեցման ավտոմատ համակարգ, նաև` յուրաքանչյուր երկու-երեք վայրկյանում թիրախին հարվածելու հնարավորություն։ Այն կառուցվել է անօդաչու թռչող սարքեր խոցելու համար։ Այսօր պատերազմում հաղթում կամ պարտվում ես ԱԹՍ-ներով։ Այնպես որ ապագան լազերային զենքերն են»,- ասել է նա։