Շոու-բիզնես

«Հույս ունեմ, որ հանդիսատեսն իմ հեղինակային երգը կհավանի». Սևակ Խանաղյանը՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին իր մասնակցության մասին

Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 2-րդ եթերաշրջանի հայտերի ընդունման փուլը: Նախագծի հաղթողն իր մրցույթային երգով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2018»-ում: Նախագծի մասնակիցների շարքում է նաև Սևակ Խանաղյանը, ով մրցույթին մասնակցելու որոշումը երկար է կայացրել. ««X Factor» նախագծում մասնակցության ժամանակ ինձ հաճախ էին գրում, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ «Եվրատեսիլում»։

Իհարկե, հաճելի էր, բայց դրա համար երկար ճանապարհ էր պետք անցնել: Հաղթանակիցս հետո այդ խոսակցությունները և ցանկությունները կրկնապատկվեցին։ Կամուկացի մեջ էի՝ մասնակցել, թե ոչ: Ես մտածում եմ, որ արտիստի փոխարեն հանդիսատեսը որոշում պետք է կայացնի, այդ իսկ պատճառով Համալիրում կայացած համերգի ժամանակ, երբ բազմահազար հանդիսատես էր հավաքվել, ես հարցրի՝ ինչ եք կարծում՝ արժի, որ մասնակցեմ «Եվրատեսիլին»: Պատասխանը դրական էր, և ես խոստացա իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անել: Եթե ես տվել եմ խոստում, ապա պետք է պահեմ: Հիմա ակտիվորեն և շատ լուրջ պատրաստվում եմ նախընտրական փուլին։ Հույս ունեմ՝ այն կանցնի այնպես, ինչպես ես եմ պատկերացնում:

Նյութի աղբյուրը՝ blognews.am

Կիսվել