ՄամուլՇոու-բիզնես

Հույս ունեմ, որ այս տարի մեր հայ գերիները կվերադառնան տուն․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2024 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ ազգին Ամանորի առթիվ։

«Թանկագին բարեկամներ, թող այս Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն եւ հաջողություն, բոլոր նպատակների իրականացում եւ լավ առողջություն։

Իմ հայրենակիցներին մաղթում եմ խաղաղության եւ վերականգնման տարի մեր հայրենիքի համար։

Հույս ունեմ, որ այս տարի մենք կտեսնենք հարևան երկրի բանտերում անօրինական պահվող մեր հայ գերիների ազատումն ու վերադարձը տուն։

Մաղթում եմ մեզ համերաշխություն եւ միասնություն, քրտնաջան աշխատանք եւ ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողը: Թող ձեր բոլոր երազանքները իրականանան: Շնորհավոր Նոր տարի»,- գրել է Մխիթարյանը։

Կիսվեք էջում