Մամուլ

Հույսով եմ, որ Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո Բագրատ Գալստանյանը կվերադառնա իր ծառայության վայր

Հույսով եմ, որ Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո Բագրատ Գալստանյանը կվերադառնա իր ծառայության վայր

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետևում ենք նախօրեին Գերագույն հոգևոր խորհրդի նիստում ընդունված որոշումների իրագործմանը։

Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը իր բարձրության վրա է և դա հուսադրող է։

Ուրախ եմ, որ Մայր աթոռը, Ամենայն հայոց կաթողիկոսը քաղաքական վերջին զարգացումներին անմասն են։ Գարեգին Բ-ի, եկեղեցական դասի հետ քաղաքական հայտարարություններն ու պահանջները համաձայնեցված չեն։

Հայ եկեղեցին բոլորինս է՝ անկախ մեր քաղաքական հայացքներից: Հայաստանի ինքնիշխանությունը Հայաստանի պետականության ամրապնդումը մեր հավաքական հոգածության առարկան է։

Հույս ունեմ, որ Ամենայն հայոց հայրապետը կպարզաբանի վերջին օրերի քաղաքական դերակատար-բարձրաստիճան հոգևորականների գործողությունների, հայտարարությունների, պահանջների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը եկեղեցական-կանոնական կարգին, և դրանից բխող կարգապահական հանձնախմբին դիմումի անհրաժեշտություն չի ծագի։

Լիահույս եմ, որ այսօր նախատեսված Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո Բագրատ արքեպսկ․ Գալստանյանը կվերադառնա իր ծառայության վայր՝ Տավուշի թեմ, և կշարունակի ի սեր Աստծո և ի բարօրություն մեր եկեղեցու, հայրենիքի և ժողովրդի իր նվիրական ծառայությունը»։

Կիսվել