Հույն երգչուհին մահացել է խանութի աստիճաններից ընկնելուց հետո
Հույն երգչուհին մահացել է խանութի աստիճաններից ընկնելուց հետո
Հույն երգչուհի Լիզետա Նիկոլաուն մահացել է հիվանդանոցում, այն բանից հետո, երբ խանութում ընկնել է։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կինը սայթաքել է ու ընկել սրճարանի աստիճաններից՝ հարվածելով գլխին։
Պիրեյի մասնավոր կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են ծանր վիճակում, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի հեմատոմա։ Մի քանի օր անց երգչուհին մահացել է՝ չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը։
Նիկոլաուն ծնվել է 1951 թվականին Կալամարիայում։ Որպես երգչուհի նա իր դեբյուտը կատարեց 1970 թվականին, երեք տարի անց թողարկեց իր առաջին ալբոմը, որտեղ նա կատարեց Միկիս Թեոդորակիսի ստեղծագործությունները։ 1984 թվականից նկարահանվում էր նաև ֆիլմերում։