Աշխարհ

Հումանիտար աղետ Էկվադորում. կորոնավիրուսի զոհերի դիերը թափված են փողոցներում (Տեսանյութ)

Հումանիտար աղետ Էկվադորում. կորոնավիրուսի զոհերի դիերը թափված են փողոցներում

Շատերը կարծում են, որ COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակը նմանվում է հասարակ գրիպի համաճարակին: Էկվադորում, որտեղ առողջապահությունն ի զորու չէ կորոնավիրուսի դեմ պայքարելու, սարսափելի երևույթներ են տեղի ունենում:

Պետության խոշորագույն նավահանգստային քաղաքում՝ Գուայակիլեում, կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց հարազատները ստիպված են նրանց դիակները նետել փողոցներում՝ հույս ունենալով, որ որոշ ժամանակ անց ինչ-որ մեկը դրանք կհավաքի այնտեղից:

Քաղաքում այս պահին կորոնավիրուսի պիկն է. շուրջ 150 դիակ ընկած է քաղաքի փողոցներում, շատերը մահացել են սեփական տներում, և նրանց ոչ ոք չի պատրաստվում թաղել:

Որոշ հանգուցյալների մարմիններ այրում են, մյուսներին՝ թաղում ստվարաթղթե տուփերի մեջ, քանի որ քաղաքում գերեզմանոցները չեն բավականացնում:

Էկվադորի փոխնախագահը ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի համար այն ժամանակ, երբ բոլոր սոցիալական ցանցերը ողողվել են այնպիսի լուսանկարներով, որոնք կարծես միջնադարում՝ ժանտախտի տարիներին, Ֆլորենցիայում արված լուսանկարներ լինեն:

Էկվադորում կորոնավիրուսից մահացածերի պաշտոնական թիվը ներկայիս դրությամբ 189 է:

Կիսվել