«Ֆելիքս ջան, սպասում ենք քեզ»․ դասընկերների հուզիչ նամակը Գոռ Հակոբյանի որդուն
Դերասան Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի համադասարանցիները շատ հուզիչ անակնկալ են պատրաստել նրան։ Նրանք փոքրիկին նվիրել են գիրք, որի անկյունում գրել են իրենց ջերմ ու անկեղծ ցանկությունները։
«Ֆելիքս ջան, սպասում եմ քեզ, որ միասին “Փաբջի” խաղանք։ Սիրով՝ Նարեկ»
«Ֆելիքս՝ ընկերս, սպասում եմ…» – Մարկ
«Շուտ վերադարձի՛ր, որ հայոց լեզվի ժամին ծիծաղենք…» – Հասմիկ
«Աղի ձողիկները եկել են քեզ մոտ» – Անի Բ.
«Ուզում եմ՝ ժպտաս» – Արմեն
«Ես քեզ կարոտել եմ…» – Գագիկ
«Էլ չհիվանդանաս…» – Սաշա, Հովհաննես
«Ֆելիքս ջան, քեզ շատ եմ կարոտել…» – Դավիթ
«Քեզ շատ քաղցրավենիքներ» – Անի, Եվա, Էրիկ
«Իմ Ֆելիքս, սպասում եմ, որ շատ 10-եր նշանակեմ։ Սիրում եմ քեզ, իմ ազնիվ տղա-ընկեր» – Արևիկ
Այս փոքրիկ նամակները լցված են մաքրությամբ, սիրով ու անհամբեր սպասումով։ Դրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարևոր է աջակցությունը թեկուզ ամենափոքր ժեստերի միջոցով։



