Մամուլ

«Հորս խաբելով տանում են, ուժով քցում կամեռ ու դուռը փակում վրեն»․ Սկանդալային բացահայտում

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«94-96 թվին հալալ ախպերս ծառայում էր Արցախում, ավելի կոնկրետ Մատաղիսում։ Հրադադար կար, բայց դեռ կրակում էին։ Ախպերս դիրքեր սնունդ հասցնող Ուռալն էր քշում։

Մի օր դիրքերը բարձրանալուց ազերները սկսում են կրակել ախպորս վրա։ Մեկ տասնյակից ավել «շեշմա» հասնումա իրանց նշանակետին և վիրավորում ախպորս։ Բայց չի հանձնվում կամ նահանջում։ Վիրավոր ձեռքը կապում ա Ուռալի ղեկին, իսկ մյուս ձեռքով ավտոմատը դիմապակուց հանած պաշտպանվելով հացը հասցնում ա դիրքեր։ Հետո ախպորս տեղափոխում են հոսպիտալ։

Երբ նամակ եկավ մեզ, որ Արծրուն Շուշանյանը վիրավորա՝ հերս որոշեց, որ գնա Արցախ, համ կտեսնի ախպորս, համել ինքը, որպես կամավոր՝ կքշի հացի ավտոն, մինչև ախպերս լավանա։

Ստեփանակերտում հերս հարց ու փորց ա անում, թե ո՞ր գոսպիտալում ա ախպերս։ Լուրը, որ մեկը եկել ա իրա վիրավոր տղուն ա ման գալիս, վռազ հասցնում են Նազիկին (տուշոնկուհուն, չգիտեմ ինքը էտտեղ ում էր․․․ տալի)։

Սա իրա մարդկանցից ուղարկում ա ու հորս խաբելով տանում են ինչ որ չաստ ու ուժով քցում ինչ որ կամեռի պես տեղ ու դուռը փակում վրեն։ Մի շաբաթ հետո, երբ արդեն վստահ են լինում, որ ախպորս կյանքին վտանգ չի սպառնում` հորս բաց են թողնում։

Հ.Գ. ախպորս մարմնի մեջ դեռ կան շեշմեքը` ականջի, ձեռքի ու կրծքավանդակի վրա։ Կարայինք հանեյինք, բայց ինքը չի ուզում…

Չգիտեմ էլ խի էսքան գրեցի»։

Կիսվել