Հորիցս այլ դաստիարակություն եմ ստացել, որը չի՛ ենթադրում ուրանալ հայրենիքին, չի՛ ենթադրում «չոքել» «յուբկով» տղերքի առջև
Հորիցս այլ դաստիարակություն եմ ստացել, որը չի՛ ենթադրում ուրանալ հայրենիքին, չի՛ ենթադրում «չոքել» «յուբկով» տղերքի առջև
Ալբերտ Ունուսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընկերներ, մտերիմներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մտահոգ մարդիկ, անչափ շնորհակալ եմ ու զգացված բոլոր զանգերի, բոլոր նամակների, բոլոր գրառումների եւ մեկնաբանությունների համար: Շնորհակալ եմ, որ դուք կաք ու գոյություն ունեք:
Ամեն բան կարգին է: Ըստ երևույթին` ամեն բան այսպես էլ պետք է լիներ, քանի որ Գեներալիցս` Հորիցս այլ դաստիարակություն եմ ստացել, որը չի՛ ենթադրում ուրանալ հայրենիքին, չի՛ ենթադրում «չոքել» «յուբկով» տղերքի առջև, չի՛ ենթադրում վաճառել սեփական անձն ու արժանապատվությունը պաշտոնի կամ փողի դիմաց:
Եվ իմ առաջնեկն ու իմ զավակները ստանալու են նույն դաստիարակությունը: Ասեմ ավելին` իմ տանն այլ կերպ մտածող մարդը տեղ չունի: Երբեք չեմ քծնել, երբեք չեմ խնդրել ու երբեք չեմ «մուրացել» կոչում, պաշտոն կամ հարգանք: Ինչ կամ` «էտ» եմ, ինչպիսինը կամ` «էտ» ա… Ու իմ զավակները պետք է այդպես մտածեն` Աստված, Հայրենիք, Ընտանիք:
Շնորհակալ եմ իմ բոլոր ծառայակից ընկերներին: Տղե՛րք, պինդ եղեք: Ամեն բան լավ է լինելու: Շնորհակալ եմ ամեն վայրկյան ծառայության, վստահության ու հարգանքի համար: Եղեք ձեր տեղերում, տարեք ձեր դժվարին ու շատ անգամ անշնորհակալ ծառայությունը` ծառայեք Հայրենիքին:
Որքան էլ դժվար լինի, որքան էլ առավոտյան արթնանաք ու ինքներդ ձեզ ասեք. «Վե՛րջ, հենց այսօր գրում եմ ու դուրս գամ», հիշե՛ք գլխավորը. «Ո՞վ, եթե ոչ ես»: Իմ, Ձեր ու մեր բոլորիս տան պաշտպանը Դու` Մենք ենք…
Տղե՛րք, պինդ եղեք, ձեր ուսադիրների ծանրությունը, ձեր պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահեք, միշտ հիշեք. «Ծառայելով օրենքին` ծառայել ժողովորդին», մնացած ամենը «հեքիաթ» է ու սուտ:
Ամեն բան լավ է լինելու: Ես էլ ետ եմ գալու ու շարունակեմ Հորիցս ինձ ժառանգված ծառայությունը` ծառայել Հայրենիքին: Ու վայ նրան, ով կմտածի թե «ծառայել» նույն բանն է, ինչ «ծառա» լինել:
Բոլոր- բոլորին շնորհակալ եմ… Ծառայել եմ, ծառայում եմ ու ՄԻՇՏ ծառայելու եմ Հայրենիքիս: Աստված բոլորին պահապան:
Պատիվ ունեմ»: