Մամուլ

Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին մեղադրանք են առաջադրել

Armlur.am-ի տեղեկություններով՝ Պարգև Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, ՀՀ ՊՆ շտաբի պետի N հրամանի համաձայն ընդգրկված լինելով մարտական հերթպահաության զորամասի պահպանության տեղամասի թիվ կրակային դիրքում, խախտել է ՀՀ ՊՆ 2023 թվականի մարտի 16-ի հրամանով հաստատված «ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու կանոններ»-ի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները

Այն է՝ մարտական դիրքի անձնակազմին արգելվում է անձնական կարիքների համար ինքնակամ թողնել մարտական դիրքի (հենակետի) տեղաբաշխման վայրը, 2023 թվականի նոյեմբերի 24-ին ժամը՝ 14։00-ից 15։00-ի սահմաներում, հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու նպատակով ինքնակամ լքել է մարտական դիրքը և 2023 թվականի նոյեմբերի 26-ին ժամը՝ 04։00-ից 05։00-ի սահմաներում վերադարձել մարտական դիրք՝ այդ կերպ խախտելով մարտական հերթապահություն կրելու կանոները, որն էլ հանգեցրել է մարտական հերթապահության կրման բնականոն ընթացքի խաթարմանը։

Այն է 2023 թվականի նոյեմբերի 24-ին ժամը՝ 14։00-ից 15։00-ի սահմաներից մինչև 2023 թվականի նոյեմբերի 26-ին ժամը՝ 04։00-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածը թիվ կրակային դիրքում ծառայությունը 3 զինծառայողի փոխարեն իրականացվել է 2 զինծառայողով։

Կիսվեք էջում