Հովհաննես Ազոյանը հիասթափված է ՔՊ-ից
Դերասան Հովհաննես Ազոյանը հիասթափված է Հայաստանի իշխանություններից։ Նա համարում է, որ այն իրականացնում է ոչ էֆեկտիվ կառավարում, ֆինանսների վատնում։
«Ես կարծում եմ, որ այս իշխանությունը կորցնելու է իշխանությունը ներքին սոցիալական, տնտեսական խնդիրների պատճառով։
Ապագայում։ Ես չգիտեմ, դա երբ է լինելու, չգիտեմ, ով է այն ուժը, որ գալու է որպես մրցակից, հաթելու է նրանց։ Ես որոշել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի, ես սա ասում եմ, որպես մտահոգ քաղաքացի։
Այս իշխանությունը կարոցնելու է իշխանությունը ներքին խնդիրների պատճառով»,- Tete A Tete հաղորդմանը տված հարցազրույցում ասել է դերասանը։
Նրա խոսքով, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն այլևս գոյություն չի ունենա։
Դերասանն ասել է, որ ինքը ցանկացել էր պատգամավոր լինել։
Մանրամասն՝ տեսանյութում