Հովհաննեսը հայտնվեց իմ կյանքի ամենակրիտիկական պահին. DJ Vakcina-ի անկեղծ գրառումը
DJ Vakcina-ն ամուսնու՝ Հովհաննեսի հետ նոր լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից անկեղծ գրառում է արել․
«Հովհաննեսը հայտնվեց իմ կյանքի ամենակրիտիկական պահին, երբ ֆիզիկական և հոգեբանական հյուծվածությունս հասել էր մաքսիմումի։
Մեր հանդիպման նախորեին մազով մահից էի «պրծել», հաջորդ օրն էլ պետք է շտապ վիրահատվեի։
Հենց հիվանդանոցում էլ շատ պատահական կերպով հանդիպեցինք ու մեր պատմությունը դարձավ շատերի համար հեքիաթային ու անիրական»,- գրել է նա:


