ՄամուլՏեսանյութ

Հովհաննավանքից հեռացրեցին քաղաքացուն, որը բղավեց՝ Ստեփան Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել

Հովհաննավանքից քիչ առաջ անվտանգության աշխատակիցները բռնի ուժով, բերանը փակած, հեռացրեցին մի քաղաքացու, ով պատարագի ժամանակ բղավեց «Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»:

Բակում ոստիկանները նրան հրելով դուրս հանեցին բազմության մեջից և հեռացրին եկեղեցու տարածքից՝ լրագրողներին ասելով, թե տանում են առանձին զրուցելու:

Նշենք, որ այս պահին նախկին քահանա Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցում Հովհաննավանքում:

Տեսանյութը ստորև